«Բացարձակ սուտ է ու անհեթեթություն: Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը, առավել ևս, չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հայաստանը մասնակցել է Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին՝ ներկայացնելով 100-ից ավելի գրքեր՝ ալբոմային, գեղարվեստական, գիտահանրամատչելի, մանկական:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր:
Անկարան պաշտոնական Երևանի կողմից 2009-ին ստորագրված արձանագրությունների հետկանչը որակում է որպես «1915-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ Թուրքիային մեղադրելու հերթական փորձ:
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը:
ԱՄՆ-ի ու Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով երկու երկրների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել փետրվարի 27-ին՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։
Այլ նախագծերի ի հայտ գալու դեպքում Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...